AM
19 Մարտ 2026 - 08:29 AMT

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կժամանի Երևան

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կժամանի Հայաստան։

Երևանում նա նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, հայտնում է Արմենպրեսը՝ Եվրոպական հանձնաժողովի կայքի վրա հղումով:

2026 թվականի փետրվարի 7-ին, հայտնի է դարձել, որ մարտ ամսին նախատեսվում է Մարթա Կոսի այցը Հայաստան։