AM
20 Մարտ 2026 - 08:58 AMT

ՔԿ-ն ստացել է կաթողիկոսի խափանման միջոցի վերացման միջնորդություն

Քննչական կոմիտեն ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու միջնորդություն: Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Panorama.am-ը:

«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- նշել են ՔԿ-ից։

Վեհափառ Հայրապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը։

Գարեգին Երկրորդը ստացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիար Իլիա II հուղարկավորությանը մասնակցելու հրավեր։

Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին հայտնել է, որ Պատրիարքարանը հրավերներ է ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Նա նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II ցանկություն է հայտնել մեկնել Վրաստան՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։ Իլիա Բ-ն կհուղարկավորվի մարտի 22-ին։