AM
20 Մարտ 2026 - 09:31 AMT

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներ հետ՝ անդրադառնալով երկկողմ օրակարգին։

Նա հանդիպել է հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

«Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության համար։ Քննարկվել են համագործակցության հետագա խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը (Congressional Armenian Caucus) ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամից բաղկացած հանձնախումբ է, որի գործունեությունը նպատակաուղղված է Կոնգրեսի անդամներին Հայաստանին առնչվող հարցերում ներգրավված պահելուն, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը։