AM
21 Մարտ 2026 - 06:13 AMT

Ֆիդանյանը նշանակվել է Եվրոպոլի հետ կապի պատասխանատու

ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի կապի ներկայացուցիչ (կապի սպա):

«Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։