AM
24 Մարտ 2026 - 08:10 AMT

ԱԺ-ում քննարկում են ՍԴ դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածության հարցը

Ազգային ժողով քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանն ասել է, որ քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը, հայտնում է Արմենպրեսը:

«Ես արդեն 7 տարի է խորհրդարանում եմ, և մեզնից յուրաքանչյուրը գտնվում է երդման ներքո և այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, երդման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ և, անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան»,- ասել է Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանը հավելել է մի շարք եվրոպական երկրներում նաև օրենքի պահանջ է, որ սահմանադրական դատարանների անդամների մի մասը պետք է լինեն նախկին խորհրդարանականներ:

Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: