AM
24 Մարտ 2026 - 12:07 AMT

Աբիսողոմոնյանն ու Իշիկավան քննարկել են ՄԱԿ կառույցի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ Կանայք) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ կառույցի միջև ձևավորված ոլորտային համագործակցության և դրա ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները համաժողովի կազմակերպման վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության ապահովումը և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության կարևորությունը։ Նա նաև շեշտել է կենսաբազմազանության ոլորտում կանանց առաջնորդության և գենդերային հավասարության խթանման ուղղությամբ նախաձեռնությունների նշանակությունը։

Քննարկվել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ՀՀ երրորդ ազգային ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։