AM
25 Մարտ 2026 - 06:44 AMT

Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչը ԳՐԵԿՈ-ում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընտրվել եմ որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ -ում (ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ)»,- գրել է նա։