ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ, կողմերը պայմանագիր են ստորագրել:
Մարտի 27-ին Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։





