AM
28 Մարտ 2026 - 07:30 AMT

Մակրոնի հրամանագրով Պապիկյանին է շնորհվել «Պատվո լեգեոն» շքանշան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

Այն նախարար Պապիկյանին է հանձնե։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով Սուրեն Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։