AM
28 Մարտ 2026 - 10:43 AMT

Փաշինյան․ Շուտով գնալու եմ Ռուսաստան, կապերը պահում ենք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։ Այդ մասին նա ասել է Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի համար բարեկամ երկիր։

Մարտի 23-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և պայմանավորվել են շարունակել քննարկումները նաև անձնական հանդիպման ձևաչափով մոտ ապագայում։