ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ հեռախոսազրույցում քննարկել է համագործակցության ընդլայնումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանը միտված քայլերը։ Նշվել է նաև Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի հետ համագործակցությանը տրվող շարունակական կարևորությունը։
Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր ձևաչափերով համագործակցության, ներառյալ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բարձր մակարդակի այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին։
Միրզոյանը և Բերենդսենը նաև քննարկել են ժողովրդավարական զարգացման ընթացքին ուղեկցող մարտահրավերները և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ համատեղ մեխանիզմները։





