AM
8 Ապրիլ 2026 - 08:16 AMT

Փաշինյանն ու Կարապետյանը միմյանց «բոմժ» են անվանել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իրեն ուղղված կոչերին։

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,-ասել է նա:

Նրան պատասխանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ: Դա, օրինակ, վարչապետի խոսո՞ւյթ է, ժողովուրդ»,- հայտարարել է Կարապետյանը։

Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը, դիմելով, Փաշինյանին, ասել էր․ «Ցիլոյով մարդ, մի վախեցիր Սամվել Կարապետյանից, ինքը դուրս գա՝ մի երկու բան ունի քեզ ասելու»: