AM
9 Ապրիլ 2026 - 06:43 AMT

ՀՀ-ն The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսում տարածաշրջանում առաջատարն է

The Economist-ի հրապարակած վերջին ինդեքսի համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցրել ժողովրդավարության մակարդակով։

Իր ամենամյա Ժողովրդավարության ինդեքսն ամսագիրը հրապարակել է ապրիլի 7-ին, հայտնում է Factor.am-ը։ Մասնավորապես, ՀՀ-ն զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը՝ ընդգրկվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում։ Նույն ցուցակում ընդգրկված են նաև Վրաստանը և Թուրքիան, որոնք համապատասխանաբար 99-րդ և 102-րդ տեղում են։

Հայաստանի մյուս հարևանները՝ Ադրբեջանը և Իրանը, ներառվել են ավտորիտար երկրների շարքում՝ զբաղեցնելով 127-րդ և 152-րդ հորիզոնականները։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Բելառուսը հայտնվել են նույն՝ ավտորիտար ռեժիմների խմբում՝ զբաղեցնելով 148-րդ և 149-րդ տեղերը։ Իսկ Մոլդովան (77-րդ տեղ) և Ուկրաինան (93-րդ տեղ) ընդգրկվել են հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում։