«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուի անունները, ցանկը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը հաստատվել է ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում:
Ցուցակը հետևյալ տեսքն ունի.
- Ռոբերտ Քոչարյան
- Իշխան Սաղաթելյան
- Աննա Գրիգորյան
- Սևակ Խաչատրյան
- Արթուր Խաչատրյան
- Քրիստինե Վարդանյան
- Աղվան Վարդանյան
- Գեղամ Մանուկյան
- Ագնեսա Խամոյան
- Լևոն Քոչարյան
- Արթուր Սարգսյան
- Լիլիթ Գալստյան
- Մեսրոպ Մանուկյան
- Գառնիկ Դանիելյան
- Քրիստինե Նազարյան
- Բորիս Թամոյան
- Նարեկ Մանթաշյան
- Լուսինե Քարամյան
- Գերասիմ Վարդանյան
- Կարեն Սիմոնյան
- Անուշ Առաքելյան
- Արման Ղազարյան
- Արթուր Օհանյան
- Արմենուհի Կյուրեղյան
- Միհրդատ Մադաթյան
- Իգոր Սարգսյան
- Ռուբինա Պետրոսյան
- Սամվել Հակոբյան
- Արծվիկ Մինասյան
- Անուշ Բրուտյան
Գործող գումարման Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 27 մանդատ։
Խմբակցության ներկայիս ղեկավար Սեյրան Օհանյանը չի ընդգրկվել ցուցակում, իսկ քարտուղար Արծվիկ Մինասյանը 29-րդ հորիզոնականում է։ Բացի այդ, ցուցակում բացակայում է նաև Արմեն Ռուստամյանի անունը, իսկ Լևոն Քոչարյանը 10-րդն է։
Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։





