AM
9 Ապրիլ 2026 - 11:31 AMT

Քոչարյան. Ասել ՌԴ-ին՝ դու ճանաչել ես ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային է

Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, բայց ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով, ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես, ես էլ եմ ճանաչել, լռիվ աբսուրդային է, սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է, նույնը կարող է ասել Ֆրանսիայի մասին»,-ասել է նա:

Փաշինյանն ապրիլի 1-ին Կրեմլում Պուտինի հետ հանդիպմանն աել է․ «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետև 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ»։