AM
10 Ապրիլ 2026 - 13:54 AMT

ՀՀ-ն և Էստոնիան ստորագրել են հուշագիր ընդլայնված գործընկերության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» է, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները ստացել են առավել ինտենսիվ բնույթ։

Փաշինյանի խոսքով՝ այդ միտումը հաստատվել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, որոնք նոր խթան են տվել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։