AM
13 Ապրիլ 2026 - 12:05 AMT

Ըստ Forbes-ի՝ Կարապետյանի կարողությունը 1 տարում աճել է $900 մլն-ով

Ըստ Forbes պարբերականի 2026-ի տվյալների՝ գործարար Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով` հասնելով 4.1 մլրդ դոլարի:

«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել: Պատկերացրեք՝ որտեղ կբարձրացնի երկրում ապրելու մակարդակը երբ լինի Հայաստանի վարչապետը: Փոփոխության ժամանակն է»,-գրել է ֆեյսբուքյան էջում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով Forbes-ի հրապարակմանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ակնհայտ է, որ «Սամվել Կարապետյանն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է»:

Դրանից առաջ Փաշինյանը գրել էր․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»: