AM
13 Ապրիլ 2026 - 14:21 AMT

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ընթացքում քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը։

Քննարկումների արդյունքում խմբակցությունը որոշել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։