AM
14 Ապրիլ 2026 - 07:04 AMT

Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի Կալասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին աշխատանքային այցով կլինի Բրյուսելում, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախատեսված են եղել Արարատ Միրզոյանի հանդիպումներ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։