AM
15 Ապրիլ 2026 - 06:35 AMT

ԱԺԲ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Ազգային ժողովրդավարական բևեռը ընտրություններին կմասնակցի առանձին։ Այդ մասին հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որն այժմ գտնվում է անազատության մեջ։

Միաժամանակ Պապյանը հավելել է, որ ընթացել են քննարկումներ երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ընդգրկելու վերաբերյալ, սակայն չի հստակեցրել, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը։

ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: