AM
16 Ապրիլ 2026 - 06:40 AMT

Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցները ՀՀ տարածքով են վերադարձել Ռուսաստան

Ապրիլի 15-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի շրջանակում Ռուսաստանի ևս 94 քաղաքացի է տարհանվել ՀՀ տարածքով:

Նրանք Իրանից Հայաստան ենն ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով և մեկնել են հայրենիք, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:

Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին արագ արձագանքման և «Ռոսատոմ» ՊԿ աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման գործում օգնության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ռարախքով տարհանվել էր «Բուշեր» ատոմակայանի 175 ռուսաստանցի աշխատակից: