Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Սամվել Կճոյանի) գործով պաշտպանական կողմը հանդես է եկել արագացված դատաքննություն իրականացնելու նախաձեռնությամբ՝ վիճարկելով ներկայացված հայցի հիմնավորվածությունը։
ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի, երրորդ անձ՝ Երևան համայնքի Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250.25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի վերաբերյալ նախորդ դատական նիստը հետաձգվելուց հետո նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հրապարակած ակտով մերժել է Կճոյանի պաշտպանի ներկայացրած վաղեմության կիրառման միջնորդությունը, հայտնում է «Առավոտը»:
Նախնական դատական նիստի ընթացքում փաստաբան Վարազդատ Ասատրյանը ներկայացրել է միջնորդություն՝ իրականացնելու արագացված դատաքննություն՝ նշելով, որ պաշտպանության դիրքորոշմամբ հայցվորի պահանջը հիմնավոր չէ։ Դատախազության ներկայացուցիչը հանդես է եկել առարկությամբ։
Դատարանը նիստը հետաձգել է՝ հայտնելով, որ պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի լրացուցիչ։
2023-ին հունվարին հրավիրվել էր ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Հողամասը տրամադրվել է 49 տարի ժամկետով (մինչև 2061 թվականը): Սակայն նշված հողամասը մինչ օրս չի կառուցապատվել, որպեսզի հանգամանքը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի հարկադիր դադարման հիմք է հանդիսանում»։





