ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն փոփոխությունները, ըստ որոնց` նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկված փոփոխություններին և լրացումներին, որոնց համաձայն՝ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումներում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կկարգելվի օրենքով։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է նաև արգելք՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, ինչպես նաև բռնություն և դաժանություն տարածելու նպատակ ունեցող բովանդակության նկատմամբ։
Միաժամանակ նախատեսվել է, որ օտարերկրյա մեդիայում Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող միջամտող բովանդակությունը նույնպես կարգելվի օրենքով։
Փոփոխություններով հստակեցվել են նաև ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, սահմանված չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Բացի այդ, վերանայվել և խմբագրվել են տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։





