AM
16 Ապրիլ 2026 - 12:43 AMT

ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որի անդամները կարողանում էին տեսակցել Բաքվում պահվող հայ գերիներին, սակայն Ադրբեջանում կազմակերպության գործունեության կասեցումից հետո նման հնարավորություն այլևս չկա: