Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Բրազիլիայի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեի հետ քննարկել է Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության ձևավորված դրական դինամիկան:
Նրանք նաև անդրադարձել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության ընդլայնման և միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։





