ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ հանդիպմանը քննարկել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, TRIPP նախաձեռնության իրականացման, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և կրոնական ազատությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։





