AM
18 Ապրիլ 2026 - 06:19 AMT

Ձերբակալվել են Մանկավարժականի պրոռեկտորը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը և այլ աշխատողներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել ենՄանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- հայտնել են կոմիտեից: