AM
18 Ապրիլ 2026 - 06:45 AMT

Կարապետյան․ Ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100%

«Ուժեղ Հայաստանի» շանսերն ընտրություններում գնահատում ենք 100 %, հայտարարել է կուսակցության նախագահ Սամվել Կարատեյանը Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո:

Նա նաև ասել է, որ կալանքը 3 ամսով երկարացնելու որոշումը սպասելի էր, հայտնում է Panorama.am-ը:

«Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ եթե երկրում չլինեին անարդարություններ, ինքն ընդհանրապես չէր ներգրավվի քաղաքական գործընթացներում։

Կարապետյանն արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր չընտրվելու դեպքում կարող է պատերազմ սկսվել:

«Ինքը (Փաշինյանը-խմբ) բուժման կարիք ունի»,-ասել է Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ «Հայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ»։

«Իհարկե, լիահույս ես, որ դատարանը հավատարիմ կմնա խղճին և օրենքին, բայց: Այնուամենայնիվ, մեր պայքարը շարունակվում է, իսկ Հայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ։

Այս իշխանությունը մարդկանց վախեցնելով և միջամտելով իրավական գործընթացներին չի կարող կանգնեցնել պահանջված այն փոփոխությունները որոնք շուտով գալու են Ուժեղ Հայաստանում»,- ասել է Մելոյանը։

ՀՀ հակակոռուցիոն դատարանը որոշել է ևս 3 ամսով երկարացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Կարապետյանի տնային կալանքը։