AM
18 Ապրիլ 2026 - 06:47 AMT

«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել

Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից, գրում է 1lurer.am-ը:

Նախաքննության ընթացում իրավապահները ձերբակալել են 17 անձի։

Այս պահին իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Ապրիլի 17-ին Թբիլիսյան խճուղում անցկացվող երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև սկսվել էր հրմշտոց և քաշքշուկ։ Իրավապահները երթի ավարտին մոտ պահանջել են, որպեսզի մասնակիցները դուրս գան փողոցից և շարունակեն շարժվել մայթով։