Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում:
Նախատեսվել է ստեղծել ակտիվների կառավարման գրասենյակ։
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակմանը։ Մասնակիցները անդրադարձել են նաև ոլորտում հատուկ կառավարման գործիքների ներդրմանը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ձևավորմանը։
Ընդգծվել է, որ ակտիվների կառավարման գործընթացում առաջնահերթ է ապահովել թափանցիկություն և հանրային վերահսկողություն՝ նպաստելով համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։





