AM
18 Ապրիլ 2026 - 08:47 AMT

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է փոխնախարար Սաֆարյանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ: