AM
18 Ապրիլ 2026 - 09:42 AMT

Հայտնի են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին թեկնածուները

Հայ ազգային կոնգրեսի 6 (24)-րդ արտահերթ համագումարում հրապարակվել են համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 60 թեկնածուի անունները։

Ցուցակի առաջին հնգյակը ձևավորվել է հետևյալ կերպ․ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Տաթև Զորյան, Սամվել Աբրահամյան, Ավետիս Ավագյան, հայտնում է Factor.am-ը:

Համագումարում հաստատվելու է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: