AM
20 Ապրիլ 2026 - 09:43 AMT

Կարապետյանի կողմնակիցներ Ղազարյանին և Բաղումյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Երկու օր առաջ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները: Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,-գրել է փաստաբանը։

Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, որտեղ քննվում էր գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը։ Մինչ այդ նրանք երթ էին իրականացնում դեպի դատարան ու այդ ընթացքում քաշքշուկ էր սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև: Միջադեպի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձերբակալվել էր եևթի 17 մասնակից: