«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության տնօրեն Ժասմեն Բաբայանը, «Հայք» լիբերալ կուսակցության նախագահ Հայկ Մաղաքելյանը և «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը տուգանվել են:
Նրանք չեն ներկայացրել կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը համապատասխան հանձնաժողովին, հայտնում է Factor.am-ը:
Կուսակցությունների ղեկավարներից և ոչ մեկը վարույթի վերաբերյալ դիրքորոշում և պարզաբանումներ չի ներկայացրել։
Արտակ Գալստյանը, Ժասմեն Բաբայանը, Հայկ Մաղաքելյանը և Արսեն Սարգսյանը տուգանվել են՝ յուրաքանչյուրը 40 հազար դրամի չափով։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





