ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և նրա տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին այցելել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանց ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող ծրագրերով։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:





