Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին` զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և դրանց զարգացման հեռանկարները։
Արմեն Գրիգորյանը ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական ընթացքը:
Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությամբ ձևավորված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։





