AM
21 Ապրիլ 2026 - 06:41 AMT

ԲՀԿ-ն առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ:

Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,հայտնել է ԿԸՀ-ն:

Ընտրություններին մասնակցության համար առաջադրումների վերջնաժամկետը սահմանված է ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն։