AM
21 Ապրիլ 2026 - 07:19 AMT

Աղազարյանի կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու

ՄԱՍԿ կուսակցությունը ներկայացրել է իր ընտրական ցուցակը, որտեղ առաջին համարը զբաղեցրել է կին թեկնածու։

ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած ՄԱՍԿ կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում հաստատվել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար նախատեսված կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու:

Ներկայացվել են առաջին 15 թեկնածուները՝ հետևյալ հերթականությամբ․ 1. Ավագյան Օֆելյա 2. Աղազարյան Հովիկ 3. Ասլանյան Հակոբ 4. Մելքոնյան Ռուբեն 5. Մխիթարյան Լյովա 6. Մարտոյան Նաիրա 7. Աղազարյան Իվան 8. Մուրադյան Արթուր 9. Մովսիսյան Մարիամ 10. Հովհաննիսյան Սարգիս 11. Վիրաբյան Վանիկ 12. Գոգչյան Ինեսսա 13. Գրիգորյան Հակոբ 14. Մովսիսյան Գրիգոր 15. Կարապետյան Նազելի։

«Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ) հիմնադրվել է 2024 թվականի վերջին կամ 2025-ի սկզբին՝ Աղազարյանի և Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռանալուց հետո: