Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորումին»:
Համաժողովի շրջանակներում Գրիգորյանը կմասնակցի պանելային քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Քննարկմանը մասնակցելու են նաև Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն:
Պանելային քննարկումը կանցնի «Ռազմավարական բաժանարար գծեր. հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով:
Ապրիլի 11-ին Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։





