AM
21 Ապրիլ 2026 - 12:45 AMT

Խաչատուրյանը կմասնակցի Աստանայի միջազգային գագաթնաժողովին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Ղազախստան: Նա ապրիլի 21-23-ն Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» խորագրով ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Ղազախստանի և այլ գործընկեր երկրների բարձր մակարդակի ղեկավարների հետ։