Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, որը միտված է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և խառնածին սպառնալիքների դեմ պայքարին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:
«Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ արտգործնախարարները հաստատել են Հայաստանում Միության նոր առաքելության տեղակայումը։ Նախատեսվել է, որ առաքելությունը գործելու է երկու տարի և նպաստելու է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության դիմակայունության բարձրացմանը՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղություններով։





