AM
22 Ապրիլ 2026 - 07:27 AMT

Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի ավելի քան 61 մլն դրամ

Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին կայացած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդը և կիրառել դրա անվավերության հետևանքները, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։