ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Իրաքի ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչության պետ Հասան Հադի Լազիզը Երևանում տեղի ունեցաշ հանդիպմանը քննարկել են իրավապահ համակարգերի առանձնահատկությունները:
Այվազյանն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը, հատկապես կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, և շնորհակալություն հայտնել այցի նախաձեռնության համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Քննչական կոմիտեի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում քննվող գործերի առանձնահատկությունները։ Իրաքյան կողմը նույնպես ներկայացրել է իր երկրի իրավապահ համակարգի կառուցվածքն ու գործունեությունը։
Կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ համակարգերի մոդելների տարբերությունները և հնարավոր համագործակցության ուղղությունները։
Հանդիպման ավարտին ընդգծվել է փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ իրավական հարցումներին արագ արձագանքելու, փորձի փոխանակման և շարունակական համագործակցության ապահովման նպատակով։





