AM
22 Ապրիլ 2026 - 14:39 AMT

Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։

Հանդիպումը կայացել է Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր՝ փոխանակելով կարծիքներ և դիտարկումներ։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, քննարկել համագործակցության հարցեր: