ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններից սպասելիքներին, պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք հավանական համարում է 2021թ․ խորհրդարանական ընտրությունների սցենարի կրկնությունը, հայտնում է Panorama.am-ը:
«Շատ եմ ուզում, որ չկրկնվի»,-ասել է նա:
Նա արձագանքել է նաև այն դիտարկմանը, թե ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության հարցը առաջնահերթ չդարձնելու դեպքում հնարավոր է բարելավել կյանքը։
«Մեկ տերմինով անհնար է նկարագրել։ Հիմարություն է, ազգադավություն, այլ ասելու բան չկա»,-ասել է նա:
Սարգսյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 14-ին։





