Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, սակայն Թուրքիան պետք է ընդունի այն, ինչ Օսմանյան կայսրությունը կատարել է հայերի հանդեպ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո:
Նա նշել է, որ իրենց քաղաքական ուժը երկարաժամկետ արդարության կողմնակից է, հայտնում է Panorama.am-ը:
«Սպանել են մեր նախնիներին, մեկ ու կես մլն մարդու, թուրքական պետությունն ու հասարակությունը պետք է ընդունեն, որ Օսմանյան կայսրությունը կատարել է նման ոճիր իր տարածքում ապրող հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ»,-ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ «արցախցիները պետք է ունենան իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք»:
Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն, որը կարող է դերակատար լինել բարդ և բազմակողմ ազդեցություններով պայմանավորված տարածաշրջանում։
«Աշխարհում շատ են օրինակները, երբ փոքր երկրները, լավ կազմակերպված լինելով, դարձել են գործոն»,-ասել է նա։





