Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է Չեխիայի դեսպանը։
Նա նաև մեջբերում է արել չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից, որտեղ նա պատմել է հայերի ողբերգության մասին:
«Ես տեսա տառապող ժողովրդի անվերջ քարավաններ՝ ուժասպառ, քաղցած, մարդկային արժանապատվությունից զրկված։ Հայ ժողովուրդը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»,-գրել է Հանսան։
2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:





