ՀԱԿ վարչապետի թեկանծու Լևոն Զուրաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի դրոշն այրելու երևույթի հանդեպ իր վերաբերմունքը:
Նա նշել է, որ կգերադասեր, որ «վառեն հայկական դրոշը` վառում են, երբ դու ես հաղթանակած», հայտնում է Panorama.am-ը:
«Ես կարծում եմ, երբ դրոշ ես վառում, դա, ցավոք սրտի, պարտության, նստացման, թուլության հետևանք է։ Ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը, վառում են, երբ դու ես հաղթանակած»,-ասել է նա:
Զուրաբյանը հավելել է, որ երազում է մի իրավիճակի մասին, երբ մենք կլինենք դրության տերն ու կվառեն հայկական դրոշը։
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում երիտասարդները Ջահերով երթից առաջ այրել են Թուրքիայի դրոշը:





