Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ Այդ մասին Ադրբեջանում գտնվող Զելենսկին հայտարարել է Գաբալայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է APA-ն:
Ալիևը խոսել է Կիևի հետ հարաբերությունների կարևորության մասին, նշել, որ երկու երկրների համագործակցությունը շատ ամուր քաղաքական հիմք ունի:
«Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, – ասել է նա:
Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով՝ անդրադառնալով մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանում քննարկելու են պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը:





