AM
27 Ապրիլ 2026 - 10:09 AMT

Ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ հետախույզ Կանդազը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի ձերբակալության մասին տեղեկությունը, հայտնում է Արմենպրեսը:

Այլ մանրամասներ հայտնի չեն: Կոմիտեից նշել են, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Ավանեսյանն առավելապես հայտնի է որպես հետախույզ Կանդազ: Նա ունի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում ծառայության 30-ամյա մարտական փորձ:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։

Լուրին անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն:

Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»,-գրել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: